Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը ռուսական «РБК»-ի (Российский Бизнес Канал) հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությանը:
«Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է Շուգաեւը։
Նա ընդգծել է, որ երկու երկրներն էլ, որպես անկախ պետություն, իրենք են որոշում նոր սպառազինությունների կարիքները, եւ այդ առումով Ռուսաստանը կողմերին իր մատակարարումներով միջազգային որեւէ պարտավորություն չի խախտում։
«Մեր հետաքրքրությունը նշված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումն է, որպեսզի հակամարտությունը, որի ակտիվ փուլը հաջողվել է մարել, նորից չբռնկվի»,- հայտարարել է Դմիտրի Շուգաեւը։