ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։
Ըստ e-gov.am հարթակի՝ հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը։ Հանձնաժողովը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի կազմում են Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, այլ պաշտոնյաներ։