Պատերազմում պարտությունից հետո, ըստ Աննա Դավթյան-Գեւորգյանի, մարդիկ խուսափում են խոսել խնդիրներից, կարծես ամեն ոք փորձում է արդարացում գտնել նրան, ինչ տեղի ունեցավ: Բայց սրա մեջ նա նաեւ տրամաբանություն է տեսնում, քանի որ այսօր խորհրդարանում ներկայացված են ուժեր, որոնք այս կամ այն չափով պատասխանատու են այն իրավիճակի համար, որում հայտնվել է Հայաստանը: «Եթե խոսեն բուն խնդիրներից, պետք է խոսեն իրենց սխալներից, իսկ դա այդքան էլ հեշտ չէ»,- կարծում է Աննա Դավթյան-Գեւորգյանը։