Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը։ Գործարքն իրականացնելու թույլտվության համար ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը հայտնել է, որ հավանական գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է։ Իսկ ՀԷՑ-ի սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանն է։
«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում կապի ծառայություններ մատուցել սկսել է 2012-ի դեկտեմբերից: