ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ։
400 հազար չափաքանակ «Սինոֆարմ»-ն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում եւ պատվաստումային շարժական կետերում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ «Սինոֆարմը» նախատեսված է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
«Սինոֆարմ»-ն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: