Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 11-ին Բեռլինում կընդունի Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախագահի նստավայրում տեղի ունենալիք հանդիպումը դռնփակ կլինի:
Տիխանովսկայան Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի որոշմամբ ներառված է «ահաբեկչական գործունեություն ծավալած անձանց ցուցակում»:
Պաշտոնական Մինսկը ժամանակին դիմել է Լիտվային, որտեղ ապաստանել է Տիխանովսկայան՝ նրան արտահանձնելու պահանջով, սակայն Վիլնյուսը մերժել է պահանջը։