ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալներով ավելի քան 1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19 հիվանդության 97 հազար 423 հաստատված դեպք:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19 հիվանդության 274 հազար 884 դեպք:
ՉԺՀ-ում՝ 4636 , ՀՀ-ում՝ 6491 մարդու կյանք
1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսը խլել է ընդհանուր 4636 մարդու կյանք:
2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսը խլել է ընդհանուր 6491 մարդու կյանք:
ՉԺՀ բնակչության 74,37%-ը, ՀՀ բնակչության 12%-ը
Նոյեմբերի 2-ի դրությամբ 1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում պատվաստվել է 1 միլիարդ 100 միլիոն 842 հազար մարդ կամ բնակչության 76,48%-ը: Ամբողջովին պատվաստվել է ավելի քան 1 միլիարդ (1.070.386.000) մարդ, կամ բնակչության՝ 74,37%-ը: Երկրում կատարվել է 2 միլիարդ 285 միլիոն 954 հազար պատվաստում:
2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության 28%-ը, ամբողջությամբ պատվաստվել է բնակչության ընդամենը 12%-ը:
ՉԺՀ-ում՝ 109, ՀՀ-ում՝ 2045 նոր դեպք
1,4 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է ՔՈՎԻԴ-19-ով վարակման 109 նոր դեպք:
2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում նոյեմբերի 2-ին հայտնաբերվել է 2045 նոր դեպք:
Քանի՞սն են ՀՀ քաղաքացի, քանի՞սը՝ օտարերկրացի
Ըստ ՀՀ առողջապահության նախարարի՝ նոյեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 817 290 պատվաստում. առաջին դեղաչափը ստացել է ավելի քան 562 հազար, երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի:
Միեւնույն ժամանակ, ո՛չ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, ո՛չ ՀՀ առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չեն հրապարակել տվյալներ, թե պատվաստվածների թվում քանի տոկոս են կազմում ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները, որոնք ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքով անարգել պատվաստում են ստանում Երեւանի պատվաստումային շարժական կայաններում:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը