Դպրոցներում դասերը երկուշաբթի օրվանից` նոյեմբերի 8-ից, կսկսվեն առկա ձեւաչափով։
«Այս պահի դրությամբ որոշումն այդպիսին է, որ հայտարարված արձակուրդի ավարտին դպրոցները կվերադառնան առկա դասապրոցեսին»,- նշել է ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Ինչ վերաբերում է բուհերին, ըստ Մելիքբեկյանի՝ բուհերն իրենք են որոշում՝ երբ եւ ինչ ձեւաչափով անցկացնել դասերը։
Ավելի վաղ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ԿԳՄՍՆ-ն որոշում էր ընդունել 1 շաբաթով երկարացնել դպրոցականների աշնանային արձակուրդը ` մինչեւ 2021-ի նոյեմբերի 7-ը ներառյալ։ Իսկ բուհերն անցել էին հեռավար ուսուցման։