Ժամանակակից կինեմատոգրաֆիայում մարդու դերի եւ պրոբլեմների մասին խոսելը շատ բարդ է, քանի որ այժմ կա «Նեթֆլիքս», կան բլոկբաստերներ, կոմիքսներ եւ տարբեր ժանրեր, սակայն ամեն տեղ, իհարկե, կա մարդը, իր ողբերգությունը, որը նա հաղթահարում է։
Կոնկրետ մենք ֆիլմի հարցում մի փոքր խիզախության պակաս ունենք, դա նաեւ սոցիալ-հոգեբանական խնդիր է, այլակարծություն մեզ մոտ չի ընդունվում։ Երբ կար Փարաջանով, Իտալիան ուներ Ֆելինի եւ նման անուններ, իսկ այժմ մենք չափազանց հետ ենք, բայց այնուամենայնիվ, ունենք հնարավորություն։ Շատ կցանկանամ, որ մեր ձեռքը բռնի համաշխարհային կինոյի զարկերակը։