Ըստ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքի՝ Բրիս Ռոքֆեյլը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։
Այս պաշտոնում նա կփոխարինի 2016-ի հոկտեմբերից համանախագահի պաշտոնը զբաղեցնող Ստեֆան Վիսկոնտիին:
Մինչեւ նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյլը 2020-ի սեպտեմբերից ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը: Մինչ այդ Ռոքֆեյլը Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում եւ գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։