ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտարարել է, որ հայաստանյան բուհերն առկա ուսուցման կվերադառնան նոյեմբերի 15-ից՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։
Ըստ Դումանյանի՝ արձակուրդները երկարացնելու կամ հեռավար ուսուցման անցնելու կարիք նախարարությունը չի տեսնում։
Նախորդ օրը ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Գեղամ Մելիքբեկյանը հաստատել էր նոյեմբերի 8-ից դպրոցներում առկա ձեւաչափով դասերը վերսկսելու մասին նախարարության որոշումը: