ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի։
Նա նշել է, որ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ ՀՀ-ն վերջնական արտադրված ու հաստատված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ ունի Հայաստանում: Ըստ նրա՝ ներկայում քննարկվում է այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները:
2021-ի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաեւ «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաեւ կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար։