ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը հայտնել է, որ Իրանի եւ ԵԱՏՄ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն Հայաստանում` նոր պայմանագրի քննարկման առիթով։
Իրանի ու ԵԱՏՄ-ի միջեւ 2018-ին Երեւանում կնքված ժամանակավոր պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ին, նոր պայմանագիրը դարձյալ նախատեսվում է քննարկել Երեւանում։ ԵԱՏՄ–ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019-ի հոկտեմբերին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսին Երեւանում։
Համաձայնագիրը ներառում է գյուղատնտեսական եւ արդյունաբերական խմբի սահմանափակ ապրանքներ, սակայն դրա մեջ մտնում են հիմնական գրեթե բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%–ը)։