Ըստ թուրքական Daily Sabah պարբերականի՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուօղլուն հայտնել է, որ Անկարան եւ Վաշինգտոնը կստեղծեն երկու երկրների հարաբերությունները խոչընդոտող եւ վիճահարույց խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ:
Չավուօղլուն հավելել է որ վերոնշյալ խմբի օրակարգում կլինի նաեւ ռուսական արտադրության C-400 տեսակի զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը, որը խստորեն քննադատել են թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները: