Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նվազագույնը 2 միլիոն մանկահասակ բանվոր կա։ 2 միլիոնի 30,8%-ը զբաղված է գյուղատնտեսության, 23.7%-ը ՝ արդյունաբերության, իսկ 45.5%-ը ՝ սպասարկման ոլորտում։
Զեկույցի համաձայն՝ գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մանկահասակ բանվորների 64%-ը 5-14 տարեկան երեխաներ են։