ԱՄՆ-ը եւ Հունաստանը զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք հայտարարել են ռազմական համագործակցության ամրապնդման, համատեղ զորավարժությունների հաճախականության ավելացման եւ ենթակառուցվածքների շինարարության արագացման մասին։
Երկու երկրների միջեւ նաեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։ Հունաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ստորագրված համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության ավելի ընդարձակ փաստաթղթի հավելվածն է։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը հստակ ազդանշան կուղարկի հարեւան Թուրքիային, որ անհրաժեշտության դեպքում Հունաստանը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի աջակցության վրա: