Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի տվյալներով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 6.4%-ը բուժաշխատողներ են։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ վարակված բուժաշխատողները կազմում են ընդհանուր առողջապահական անձնակազմի 39.9%-ը։ Վարակվածների 82%-ը կանայք են, 18%-ը՝ տղամարդիկ։ Վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիի, Իմերեթիի և Աջարիայի շրջաններում։
Համաճարակի անբողջ ընթացքում բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսից մահացության ընդհանուր թիվը 117 է, դա բուժանձնակազմի շրջանում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 0.3%-ն է։ Մահացածների թվում 40.2%-ը եղել են տղամարդիկ, 59.8%-ը՝ կանայք։
Վրաստանում նոյեմբերի 5-ի՝ 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 62 նոր դեպք է գրանցվել: Համավարակի ընթացքում Վրաստանում 10 300 մահվան դեպք է գրանցվել:
Վրջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 340 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 743511-ն են:
Կորոնավիրուսից բուժվել է 3 631 բուժառու: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 681919 մարդ։
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.66%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.45%, վերջին 7 օրվանը՝ 9.99%: