Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նախօրեին Կալիֆոռնիայի որոշ հատվածներում 5-11 տարեկան երեխաները ստացել են կորոնավիրուսի դեմ իրենց առաջին պատվաստումները: Դրանից մեկ օր առաջ էր երկրի դաշնային կառավարությունը հաստատել երեխաներին պատվաստումների ենթարկելու առաջարկը: Կալիֆոռնիայում այդ տարիքային խմբի 3,5 միլիոն երեխա կա:
Սանտա Կլարայի մարզում չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվեցին «Pfizer»-ի երկու դոզայով պատվաստանյութի ներարկումները:
Իբրեւ երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստումներ առաջարկելու հավակնոտ ծրագրի մաս՝ Սանտա Կլարայի մարզում ակնկալում է ստանալ մոտ 55000 չափաքանակ այս շաբաթ եւ կբացի լրացուցիչ կլինիկաներ 80 դպրոցական վայրերում եւ պատվաստանյութերի շարժական թիմեր կուղարկի ցածր եկամուտ ունեցող թաղամասեր:
Մտադիր է պատվաստանյութերն առաջարկել դպրոցական կլինիկաներում, դեղատներում, մանկաբույժների գրասենյակներում եւ շրջանային այլ վայրերում, որոնցից շատերը կգործարկվեն արդեն առաջիկա օրերին:
Առողջապահության պաշտոնյաներն ակնկալում են շուտով մանկական պատվաստանյութի 1,2 միլիոն նախնական չափաքանակ ստանալ: