ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջիկայում պոլիկլինիկաներում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է։ Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային եղանակով:
Գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման եւ համակարգված աշխատանքի հարցերը: