Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Երեւանում գործող «Նատալի ֆարմ» եւ «Աստղիկ» բժշկական հաստատությունների բուժաշխատողները այս տարվա մայիսից սեպտեմբեր կազմել են փաստացի արտերկրում գտնվող անձանց ՔՈՎԻԴ-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր եւ տվյալները մուտքագրել ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ։ Նշված ընկերությունները պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։