ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակված 80 երեխա է հոսպիտալացված։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ծանր վիճակում 2-3 երեխա կա: Արդեն մանկական մահճակալների խնդիր կա:
Սարգսյանն ընդգծել է, որ նոր շտամի շրջանառության պայմաններում երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում կորոնավիրուսով. դրական ախտորոշումների տոկոսն ավելացել է: Ավելի հաճախ կորոնավիրուսով հոսպիտալացվում են ցածր դպրոցական տարիքի երեխաները:
Հիվանդության թեթեւ ընթացքի դեպքում երեխաներին չեն հոսպիտալացնում, նրանք բուժվում են տանը, ուստի կորոնավիրուսով երեխաների հիվանդացության թիվը նշելիս պետք է շեշտել նրանց հոսպիտալացված լինելու հանգամանքը: