ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նոյեմբերի 6-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Քննարկվել է նաեւ Աֆղանստանի վիճակը։
Լավրովն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է նաեւ Վիեննայում Իրանի միջուկային եւ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)։
2015-ին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանի միջեւ կնքվեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխիք: 2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է գալիս ծրագրից ու վերականգնում Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները։
Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվելու են ԳՀՀԾ-ն վերականգնելու եւ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները։