Իտալիայի Սենատի նախագահ Ն․Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտի Կազելլատին այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի, տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանությունից: Նախագահ Կազելլատիին ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերապայծառ տեր Լեւոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ն․Գ. Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաեւ տարածքային եւ ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Տկն Կազելլատիի այցը ողջունվել է նաեւ հայ համայնքի կողմից՝ եւս մեկ անգամ հաստատելով Իտալիայի եւ Հայաստանի միջեւ եղած բարեկամական ամուր կապերը։