Նոյեմբերի 8-ին Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում կմեկնարկեն եւ մինչեւ նոյեմբերի 12-ը կանցկացվեն ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ իրականացվող «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները:
Ըստ ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայության՝ գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները:
Զորավարժության ղեկավար, Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը հայտնել է, որ «Անխախտ եղբայրություն — 2021» զորավարժության ընթացքում զորքերը կցուցադրեն ՀԱՊԿ ուժերի մարզվածությունը պահանջված թեմայի՝ հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակում:
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողության ծրագրման եւ անցկացման, փախստականների ճամբարի համատեղ կազմակերպման եւ դրա պաշտպանության, մարդասիրական բեռով շարասյուների ուղեկցման, բլոկպոստերում ծառայության հարցերը:
Վարժանքները կեզրափակվեն բնակավայրի արգելափակման մարտավարական դրվագով։
Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի 1700 մարդ՝ ՀԱՊԿ մասնակից երկրների զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Զինծառայողները կներգրավեն ավելի քան 300 միավոր սպառազինություն, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական շրջանի ութ Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռներ։