Թուրքիայի արեւմտյան Ազայնոյ քաղաքի տարածքում հնագետները հայտնաբերել են հին հունական աստվածների՝ Աֆրոդիտեի եւ Դիոնիսոսի քարե գլուխները։
Արձանների մարմինները հայտնաբերվել էին նախորդ պեղումների ժամանակ։ Այժմ գիտնականները փորել հանել են մոտ 5000 տարի առաջ կրաքարից քանդակված գլուխները, որոնք շատ կարեւոր են հետագա ուսումնասիրությունների համար։
Գտածոները վկայում են, որ Հին Հունաստանի քաղաքական մշակույթը, Հռոմեական դարաշրջանում իր նշանակությոթւնը չկորցնելով, գոյություն է ունեցել երկար ժամանակ։ Թե ինչից են տուժել գեղեցկության աստվածուհու եւ գինեգործության աստծու արձանները, առայժմ պարզ չէ։
Հնագետները ենթադրում են, որ այստեղ կարող էր քանդակների արվեստանոց կամ առողջարանական համալիր լինել։ Այդ միտքը ծագել էր օգոստոսին, երբ հայտնաբերվել էր գտածոն։ Այն ժամանակ նրանք հայտարարել էին, որ հողի տակ հայտնաբերել եւ հանել են Հին Հունաստանի առողջության եւ մաքրության աստվածուհի Հիգիեայի արձանի մի մասը։
Մ․թ․ա. 3300-ին հիմնադրված Այզանոյ անտիկ քաղաքը հելլենիստական դարաշրջանում ձեռքից ձեռք է անցել Պերգամոնի թագավորության եւ Բութանիայի միջեւ, իսկ մ․թ․ա. 133-ին անցել է Հռոմին։