Արցախի ԱԱԾ-ից հայտնել են, որ նոյեմբերի 8-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ստացել, որ 15:00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Միջադեպից անմիջապես հետո Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկը փակվել է։
Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացիական անձ, որոնցից 1-ը մահացել է, 3-ին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերն ու քննչական կոմիտեի քննիչները կատարում են օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ։