Հայ շախմատիստներին չի հաջողվել Ռիգայում կայանալիք «Մեծ Շվեյցարական» խոշոր մրցաշարի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցուցադրել է 7 միավորով 10-րդ տեղը գրաված Գաբրիել Սարգսյանը: Մանուել Պետրոսյանը զբաղեցրել է 17-րդ (6,5 միավոր), Լեւոն Արոնյանը՝ 26-րդ (6,5), Սամվել Տեր-Սահակյանը՝ 37-րդ (6), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 48-րդ (5,5) տեղերը: Անհաջող են հանդես եկել Հայկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Մովսիսյանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 85-րդ եւ 95-րդ տեղերը:
Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել են 8 միավորով մրցաշարի հաղթող դարձած Ալիրեզա Ֆիրուզջան եւ 7,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրած ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
3-6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստացել խաղալու 2022-ի Գրան Պրիի սերիայում: