ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։
Նախարարները կարծիքներ են փոխանակել 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախաշեմին:
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։