Ժիրայր Լիպարիտյանի եւ Ռոբեր Այդաբիրյանի հետ անցած սեպտեմբերին հրապարակել ենք «Սպիտակ թուղթը», որում համադրված եւ վերլուծված են Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության խնդիրների ու մարտահրավերների շուրջ մի շարք փորձագետների տեսակետները եւ առաջարկները։
Երբ անցած տարի պատերազմն ավարտվեց, մենք մտածեցինք, որ պետք ունենք հասկանալու, թե ինչ պատահեց, եւ այդ պատասխանատվության զգացումն է, որ մեր երեքին՝ Ժիրայրին, Ռոբերին եւ ինձ, թելադրեց, որ այդպիսի ծանր աշխատանքի մեջ մտնենք։
Սպիտակ թղթերն աշխատանքներ են, որոնք սովորաբար պետություններն են կատարում, բայց մենք տեսնում էինք, որ Հայաստանն ի վիճակի չէր այդ գործն անելու, որովհետեւ մի ճգնաժամից մյուսն էր գնում, եւ ուրեմն դրանից ելնելով էլ սկսեցինք այդ աշխատանքը։
«Ալիք Մեդիայի» մեկնաբան Աննա Դավթյան-Գեւորգյանի հարցազրույցը Ֆրանսիայի Էքս ան Պրովանսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Թալին Փափազյանի հետ։