Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկություն են իրականացրել։
Խաղաղապահ զորակազմի պարեկային խմբերը ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով եւ բարելավված անցունակությամբ «Ուրալ» մեքենաներով ընդհանուր օգտագործման եւ գրունտային դժվարանցանելի ճանապարհներով մի քանի կիլոմետրանոց երթ են անցկացրել` անցնելով շրջանի հեռավոր բնակավայրերով:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը հայտնել է, որ խաղաղապահներն ամեն օր պարեկություն են իրականացնում Արցախի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների տարբեր երթուղիներով, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի երկայնքով։ Գեներալ Սազոնովը նշել է, որ պարեկության ընթացքում խաղաղապահները հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին եւ տեղի բնակչության շրջանում հարցում են անցկացնում: