Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն։
«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսում են արդյոք երեք երկրների ղեկավարների շփումներ պայմանավորվածությունների ընդունման տարեդարձի կապակցությամբ:
Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի եւ Երեւանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում եւ բացառապես կանոնավոր հիմունքներով:
«Ինչ վերաբերում է երեքով շփվելուն, ապա եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայում կոնկրետ ոչինչ չկա»,- հավելել է Պեսկովը։
Ստորագրված փաստաթղթերի կարեւորությունը դժվար է գերագնահատել
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է նաեւ, թե ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում ապահովում է անվտանգությունը, փախստականների վերադարձի գործընթացը, ինչպես նաեւ հրադադարի մշտադիտարկում է իրականացնում։
«Մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերը չափազանց կարեւոր ենք գնահատում, կարեւոր ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել դադարեցնել պատերազմը եւ կանգնել տարածաշրջանային տնտեսության եւ ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Ըստ Պեսկովի` ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում ապահովում է անվտանգությունը, փախստականների վերադարձի գործընթացը, ինչպես նաեւ հրադադարի մշտադիտարկում է իրականացնում։
Կրեմլի պաշոտոնական ներկայացուցիչը նշել է, որ ստորագրված փաստաթղթերի կարեւորությունը դժվար է գերագնահատել: