ՀՀ ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է սահմանափակումներ կիրառել էլեկտրոնային դրամապանակների համալրման եւ կանխիկացման համար։
Մասնավորապես, դրամապանակի գործարքները կսպասարկվեն միայն այդ դրամապանակին կցված բանկային (քարտային կամ սովորական) հաշվի միջոցով։ Ե՛վ համալրումը, ե՛ւ կանխիկացումը կիրականացվեն միայն բանկային հաշվի միջոցով։ Այդպիսով՝ դրամապանակները հնարավոր չի լինի համալրել, օրինակ, վճարային տերմինալներով, և էլեկտրոնային դրամապանակով անցնող ֆինանսական հոսքերն ավելի թափանցիկ կդառնան։
Նախապատրաստվող որոշումը հանրապետությունում անկանխիկ գործարքների ընդլայնման, գործարքների թափանցիկությունը բարձրացնելու եւ դրանց գրանցման ծրագրի մի մասն է, որը նախապատրաստել է ԿԲ–ն։