Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում գրել է, որ չկարգավորված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ եւ կայուն խաղաղություն:
«Եվրամիությունը ձեր եւ տարածաշրջանի կողքին է, այսօր հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել եւ տուժել են ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում»,- գրել է Կլաարը։