Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննում է նոյեմբերի 8-ին ԼՂ–ում խաղաղ բնակչի սպանության ու երեք քաղաքացիների վիրավորվելու միջադեպը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելուն ուղղված ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,– ասված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տարածած հաղորդագրության մեջ։
Տվյալ միջադեպը վերջին մեկ շաբաթում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտման միակ դեպքն է եղել։