Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի՝ Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստում այսօր Արեւելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը։
Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ եւ որոշում կազմակերպության քաղաքականությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:
Հանձնաժողովը սահմանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերն ու բյուջեն, ընտրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամներին եւ չորս տարին մեկ նշանակում կազմակերպության գլխավոր տնօրենին: