ԱՄՆ Պետքարտուղարությունը Վրաստանի կառավարությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկելու հոկտեմբերի 1-ին ձերբակալված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ հոգեբանական եւ բժշկական օգնություն տրամադրելու համար:
«Կրկին կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը Սաակաշվիլիի հետ վարվելու արդար եւ արժանապատիվ՝ միջազգային չափանիշներին եւ վրացական օրենսդրությանը համապատասխան։ Ինչպես միշտ նման դեպքերում, կառավարությունը պատասխանատու է բանտարկյալներին բռնությունից, ներառյալ՝ հոգեբանական բռնությունից պաշտպանելու, նրանց համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու եւ նրանց առողջության մասին անձնական տեղեկատվության չբացահայտման համար՝ վրացական օրենսդրության համաձայն»,- հայտարարել է Նեդ Փրայսը։
Բանտում Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել, առողջական վիճակի պատճառով նրան տեղափոխել են բանտային հիվանդանոց։ Վրաստանի երրորդ նախագահը պնդում է, որ նոր բանտ տեղափոխելիս իրեն ծեծի են ենթարկել։