ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ, եւ սահմանվել է, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ եւ հունվարի 6-ը:
Առաջին ընթերցմամբ ընդունվել էր, որ ոչ աշխատանքային են լինելու դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը: