ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ադրբեջանական տելեգրամյան որոշ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրերը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում ծեծկռտուք է եղել հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, բացարձակ սուտ է։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՊՆ-ից հայտնել են նաեւ, որ բնականաբար սուտ են այն լուրերը, թե հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Իրադրությունը կայուն է եւ ամբողջությամբ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության տակ է