Երեկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի «Արմենիա» պողոտայում բացվել է հայ-կիպրական բարեկամության պուրակ, որտեղ զետեղված հուշակոթողի բացումը կատարել է երկրի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուն:
Հուշակոթողի հեղինակը հույն է, որը պատկերել է հայերի համար խորհրդանշական իմաստ ունեցող կռունկ:
«Կիպրահայեր» կայքը տեղեկացնում է, որ արարողությանը մասնակցել են կիպրոսցի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր դասի հայ եւ հույն առաջնորդներ, Կիպրոսում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը, կառավարությունում հայերի ներկայացուցիչ Վազգեն Մահտեսյանը: Ելույթ են ունեցել համայնքի հայկական խմբերը, վերջում տեղի է ունեցել ընդունելություն: Նշվում է, որ միջոցառումը հովանավորել է Կիպրոսի նախագահը: