Հայաստանի՝ ամբողջական պատվաստում ստացած քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների։
Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից:
Ըստ SchengenVisaInfo.com-ի՝ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, որ Հայաստանի տրամադրած կորոնավիրուսային հավաստագրերը համարժեք են եվրոպական էլեկտրոնային ՔՈՎԻԴ-հավաստագրերին: