Թուրքական խոշորագույն Turkish Airlines ավիաընկերությունը Իրաքի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիներին թույլ չի տա թռչել Մինսկ՝ բացառությամբ դիվանագիտական անձնագրեր ունեցողների։
Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոհը հայտնել է, որ այս որոշումն ընդունվել է ԵՄ ներկայացուցիչների եւ ԵՄ ոչ անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ Մինսկ միգրանտների հոսքը սահմանափակելու հնարավոր ուղիների վերաբերյալ բանակցություններից հետո։
Մերձավոր Արեւելքի այս երկրների քաղաքացիները Բելառուսի միջոցով Լեհաստան եւ ԵՄ այլ երկրներ հասնել փորձող միգրանտների մեծամասնությունն են կազմում։ Վերջին օրերին իրավիճակը հատկապես սրվել է բելառուսա-լեհական սահմանին։
Պաշտոնապես թուրքական ավիաընկերությունը սահմանափակումների մասին դեռ չի հայտարարել։ Երկու օր առաջ Bloomberg-ը Turkish Airways-ը եւ ռուսական «Աերոֆլոտ»-ը նշել էր այն ավիաընկերությունների թվում, որոնց կարող են սպառնալ ԵՄ պատժամիջոցները՝ ենթադրաբար միգրանտներին Բելառուս տեղափոխելու համար: