«Time» ամսագիրն ավանդաբար ներկայացրել է տարվա լավագույն հայտնագործությունները։ Ամենամյա ցանկում մի քանի տասնյակ գյուտ կա, հիմնականում դրանք գաջեթներն են, որոնք ընտրվել են ըստ կատեգորիաների։ Օրինակ՝ «Հավելվածներ եւ սոֆթ» բաժնում հեղինակներն առաջին տեղում դրել են գովազդ չունեցող «Neeva» որոնողական համակարգը։
«Վիրտուալ իրականություն» բաժնում է հաղթել Google Maps լրացուցիչ իրականության ռեժիմով վիրտուալ ակնոցը։ Սպառողական էլեկտրոնիկայի շարքում լավագույն գաջեթներ են դարձել Paper Shoot-ի կողմից արտադրված լուսանկարչական ապարատները, Samsung-ի նոր սմարթֆոնը, խելացի սելֆի-ձողը եւ սմարթ-ակնոցը, որոնցով կարելի է զանգեր կատարել եւ երաժշտություն լսել։ Կից կատեգորիաների թոփերում են հայտնվել եռաչափ ֆոտոշրջանակը, Roborock S7 ռոբոտ-փոշեկուլը, Apple-ի նոր պրոցեսորն ու «Հետ դեպի ապագա» ֆիլմի ֆուտուրիստական մարզական կոշիկները։
Լրագրողները առողջապահական ոլորտում լավագույնների ցանկում առաջինը ներառել են մալարիայի եւ կորոնավիրուսի դեմ աշխարհում արտադրված բոլոր պատվաստանյութերը։
Անցած տարի «Time»–ը լավագույն հայտնագործություններ էր ճանաչել «PlayStation 5» եւ «Xbox Series X» խաղային կոնսոլները, ինչպես նաեւ «Samsung Sero» հեռուստացույցն ու մի քանի այլ գաջեթներ։