ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առցանց գագաթնաժողովում հայտարարել է, որ աշխարհում պատվաստանյութերի ու պատվաստումների ազգային հավաստագրերի շուտափույթ փոխադարձ ճանաչումը թույլ կտա ավելի հեշտ վերականգնել համապարփակ տնտեսական, զբոսաշրջային եւ այլ ակտիվությունը:
«Կորոնավիրուսն ամենեւին էլ հաղթահարված չէ։ Չի բացառվում այդ վարակի նոր ու նույնիսկ ավելի վտանգավոր շտամների հայտնվելը»,- շեշտել է Պուտինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատվաստանյութերի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումներով կշարունակի օգնել այլ երկրներին:
Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը G20-ի գագաթնաժողովում առաջ է քաշել ամենակարճ ժամկետում պատվաստանյութերի ու հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցը մշակելու առաջարկ: