Ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» եւ թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել:
Թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ իրենց նոր նախագծի՝ անօդաչու մարտական ինքնաթիռի համար «AI-322F շարժիչի մատակարարման» եւ «AI-25TLT շարժիչի ինտեգրման» մասին 2 պայմանագիր է ստորագրվել:
Բացի դրանից, երկու ընկերությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել «Akıncı» ԱԹՍ-ի համար որպես այլընտրանք մեկ այլ` MS500 տեսակի շարժիչի ինտեգրման շուրջ: «Akıncı» ԱԹՍ-ն շահագործման է հանձնվել այս տարի եւ աշխատում է ուկրաինական ընկերության արտադրած AI-450 շարժիչով: