ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 13-ին` 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Շուրջ 1 ժամ առաջ տեղեկությունը տարածվել էր սոցիալական կայքերում, մինչդեռ պաշտոնական աղբյուրները լռում էին։
Առայժմ չհաստատված տեղեկություններով ադրբեջանական կողմը երկու զոհ ունի։