ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 19:00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան:
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները 13։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն, հայ դիրքապահները կանխել էին այդ տարածքում հակառակորդի դիրքավորվելու փորձերը։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Ներկա պահին ընթանում են բանակցություններ ռուսական կողմի միջնորդությամբ ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է նաեւ, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։