ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընթացակարգում նոր փոփոխություն է կատարվել։ Ըստ այդմ՝ այսուհետեւ ռիսկի խմբին պատկանող անձանց համար կգործեն պատվաստումներ իրականացնող արտագնա, շարժական խմբեր։
Նման կերպ ռիսկի խմբերին հնարավորություն կընձեռվի խուսափելու պոլիկլինիկա լրացուցիչ այցից։ Նախաձեռնության նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար։
Բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։
Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբեր են համարվում տարեցները, խրոնիկ հիվանդություն ունեցողներն ու սահմանափակ շարժունակությամբ անձինք։