Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը եւս մեկ կարեւոր նշաձող է Եվրամիության եւ նրա 27 անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերություններում։ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը եւ կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում: