Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտնել են, որ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1874 մարդ։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ նոյեմբերի 15-ի դրությամբ երկրում ընդհանուր հաշվով իրականացվել է 2048393 պատվաստում։ Միայն 1 չափաբաժնով պատվաստվել է 1075731 մարդ՝ չափահաս բնակչության 37,9%-ը։ Ամբողջական չափաբաժնով պատվաստված է 966790 մարդ՝ չափահաս բնակչության 33,9%-ը։
Նոյեմբերի 15-ի 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1820 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 785911-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 6 017 հիվանդ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 722399 մարդ։ Վարակից մահացել է եւս 82 մարդ: