Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ պատրիարքարանին եւ հայ համայնքին ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ: Էրդողանը զանգահարել է նաեւ մահացած հոգեւորականի եղբորը՝ Արեն Անուշյանին, ցավակցել նրան եւ հետաքրքրվել եղբոր հիվանդության մանրամասներով:
Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքին ցավակցել է նաեւ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
2019-ից Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի նախագահի պարտականություններն իրականացնող ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նոյեմբերի 14-ին: